Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ իրավապահ մարմինները պատրաստակամ են ահաբեկչության դեմ պայքարում աջակցել յուրաքանչյուր պետության. Կոստանյան

SOCIETY

Սոչիում կայացել է Դատախազների միջազգային ասոցիացիայի 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսը՝ Արևելյան, Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների համար: Կոնֆերանսին մասնակցելու նպատակով Սոչի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: 

 Քննյարկումների շրջանակում նա, նշելով, որ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունների սրումը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն առանձին պետությունների սոցիալական և քաղաքական կայունության, այլև ընդհանուր միջազգային հանրության համար, ընդգծել է, որ  գլոբալացված աշխարհում այլևս միջազգային սահմանները կորցրել են իրենց երբեմնի նշանակությունը և ահաբեկիչների համար խոչընդոտ չեն ոչ միայն պետական սահմանները, այլև որևէ պետության աշխարհագրական դիրքը:

«Հայաստանը չի կարող անմասն մնալ ահաբեկչության դեմ պայքարիցքանի որ մեր համոզմունքն էոր աշխարհիցանկացած վայրում խաղաղ բնակչության դեմ իրականացված ահաբեկչական ակտըուղղված է նաև Հայաստանիդեմ և այդ առումով վստահեցնում եմոր ՀՀ իրավապահ մարմինները պատրաստակամ են լիարժեքորեն աջակցելյուրաքանչյուր պետության իրավապահներինհանցավորություն և հատկապես ահաբեկչության դեմ պայքարում»,- իր ելույթում (ելույթն ամբողջությամբ՝ այստեղ) նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

 Քննարկումների ընթացքում նշվել է, որ ահաբեկչության և ծայրահեղականության դրսևորումները, ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունների սրումը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն առանձին պետությունների սոցիալական և քաղաքական կայունության, այլև ընդհանուր միջազգային հանրության համար: Կարևորվել է դատախազների ազգային փորձի փոխանակումը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում՝  կատարելագործման և դատախազների տվյալ ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով:

 ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան նշել է, որ կոնֆերանսի թեման պայմանավորված է աշխարհում սրված իրավիճակի հետ: «Այժմ արդեն բոլորին պարզ է, որ այդ սպառնալիքների դեմ քաղաքացիական աշխարհը կարող է արդյունավետ պայքարել միայն համատեղ ջանքերով»:  Նիստում քննարկվել է ահաբեկիչների կողմից սկսած տեղեկատվական մեծ պատերազմի, ինտերնետի և առաջին հերթին սոցիալական կայքերի միջոցով իրենց շարքերում այլ պետությունների վարձկաններին ներգրավելու գործընթացի վտանգավորությունն ու այդ ուղղությամբ համատեղ կանխարգելիչ գործողությունների իրականացո ւմը: Ընդգծվել է համագործակցության հինգ հիմնական ուղղություն՝  համագործակցության իրավական հիմքի կատարելագործում,  իրավական փորձի զարգացում, միջազգային նորմերի հետ միջպետական իրավունքի համապատասխանեցման գործընթացի շարունակում, տեղեկատվական և մեթոդական ապահովման և կադրերի պատրաստման ոլորտներում համագործակցություն:

 Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշն ընդգծելով քննարկվող թեմայի կարևորությունը հիշեցրել է, որ ընթացիկ  տարում հենց ահաբեկչության արդյունքում մահացավ Եգիպտոսի գլխավոր դատախազ Խիշամ Բարակատը: 

 Համաժողովում քննարկվել են  հայեցակարգային հարցեր, որոնք առնչվում են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին, մասնավորապես ԻՊ գործունեությանը, օտարերկրյա ահաբեկիչներին և միայնակ-ահաբեկիչներին:

 Ամփոփելով կոնֆերանսը մասնակիցները փաստել են, որ Սոչիի ֆորումը հնարավորություն է ընձեռել բաց երկխոսություն անցկացնել միջազգային հանրությանն այդչափ հուզող հարցերի շուրջ, իրականացնել փորձի փոխանակում, քննարկել ընդհանուր խնդիրների լուծման ուղիները, ստեղծել նոր, ամրապնդել հին մասնագիտական և անձնական կապերը:  Կոնֆերանսի շրջանակներում  ՌԴ գլխավոր դատախազության և ՀՀ գլխավոր դատախազության միջև ստորագրվել է միջգերատեսչական համագործակցության ծրագիր:

«Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը» խորագրով երկօրյա կոնֆերանսին մասնակցել են 120-ից ավելի պատվիրակներ՝ 35 պետություններից և 9 միջազգային կազմակերպություններից, այդ թվում` Միավորված Ազգերի Կազմակերպությունը, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Մասնակիցները ժամանել են ոչ միայն Կենտրոնական, Արևելյան Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լատինական Ամերիկայի մի շարք պետություններից, Արևմտյան Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Արևմտյան և Հարավային Ասիայից: 

Դատախազների միջազգային ասոցիացիայի 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սոչի քաղաքի «Հիշատակի ծառուղում» տնկել է ավանդական կենաց ծառը:  

ԴՄԱ-ն ոչ քաղաքական և ոչ պետական միջազգային կազմակերպություն էորը համախմբում է աշխարհի գրեթե 150պետությունների 250 հազար դատախազներիԱյն հիմնադրվել է 1995թհունիսինՄԱԿ-ի գրասենյակումՎիեննայումԴրակազմավորման հիմնական պատճառը անդրազգային հանցագործությունների բարձր ցուցանիշն էր:

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders