Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Նոր իշխանությունները՝ ռուսական կասկածամտության գերի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին հնչեցրած խնդրահարույց ձևակերպումները Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու համաձայնագրի մասին, այդ ձևակերպումներին ի պատասխան հայաստանյան պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանք–պարզաբանումները դարձել են վերջին շրջանում հայ–ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի անհանգստացնող միտման հերթական դրսևորում: Իշխանափոխությունից հետո չնայած Հայաստանը չի փոխել իր արտաքին քաղաքական վեկտորների առաջնահերթությունը, բայց նկատելի է, որ այդ վեկտորներից հիմնականում հայ–ռուսական հարաբերություններում նկատելի են որոշակի զարգացումներ: Միամտություն է կարծել, որ վեկտոր չփոխելու մասին հայտարարությունը բավարար կլիներ, որպեսզի հայ–ռուսական հարաբերությունները մնային նախկին մակարդակին կամ էլ դուրս գային միանգամից նոր որակական մակարդակ: Պարզից էլ պարզ էր, որ ռուսական կողմը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, փորձելու է ճշգրտել Հայաստանում փոփոխված իշխանության վարքագիծը: Հատկապես, որ ռուսական կողմն ընդհանրապես սկեպտիկ է հեղափոխական գործընթացների հանդեպ, իսկ իշխանության տարբեր շերտերում ներկա որոշ անհատների կենսագրությունը այդ սկեպտիցիզմն ավելի է խորացնում: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով նոր կարգավիճակը, Փաշինյանը խնդիր ունի Մոսկվային հավաստիացնելու, որ որևէ վեկտորի փոփոխություն չի նախատեսվում: Ավելին, ինչպես տեսնում ենք վերջին շրջանում, Հայաստանի նոր իշխանությունները՝ ռուսական կողմի հնարավոր կասկածները փարատելու ձգտմամբ տարված, սկսել են չարաշահել հայ–ռուսական հարաբերությունների ինտենսիվությունը: 

Ընդհանրապես, տպավորություն  է ստեղծվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է ռուսական կողմի հետ հարաբերություններով, լավագույն դեպքում ՀԱՊԿ–ի ու ԵԱՏՄ–ի հետ հարաբերություններով, որոնց առանցքում կրկին Ռուսաստանն է: Գուցե այս տպավորությունը ստեղծվում է վերոնշյալ պատճառներով՝ մի կողմից ռուսական կասկածամտությունը, մյուս կողմից հայկական կողմի՝ այդ կասկածամտությունը փարատելու ջանքերը այնպես են հագեցրել հայ–ռուսական հարաբերությունները, որ որևէ այլ արտաքին քաղաքական օրակարգ տեսանելի չի դառնում:

Այս միակողմանի ինտենսիվությունն, իհարկե, դժվար է մեկնաբանել որպես հստակ պրոռուսական քաղաքականություն: Ավելի շուտ հայաստանյան նոր իշխանությունները դարձել են ռուսական կասկածամտության ու դրա փարատման փակ շղթայի զոհը ու չեն կարողանում դուրս գալ այդ շղթայից: Ընդ որում, եթե նախորդ իշխանությունները ունեին ալիբիներ, օրինակ, նույն «Ելք» դաշինքի որոշակի հակառուսական դրսևորումների, քաղաքացիական հասարակության որոշակի պրոարևմտյան սեկտորների ակտիվության տեսքով, ու կարողանում էին այդ դրսևորումները դարձնել սակարկման առարկա, ապա այս իշխանությունները չունեն նման սակարկման առարկա:

Քաղաքացիական հասարակության քիչ թե շատ տեսանելի դերակատարները ֆորմալ և ոչ ֆորմալ առումով հեղափոխության և իշխանության գործուն մասնիկներ են: Թե՛ Գյումրիում օրերս տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը, որում ներգրավված էր տեղի ռուսական ռազմաբազայի զինծառայող, թե՛ Լավրովի նախօրեի հայտարարությանը քաղաքացիական սեկտորը, որ նախկինում ցանկացած հարց, որ կապված էր ռուսական կողմի հետ, ընդունում էր սվիններով, այժմ արձագանքում է բավական հպանցիկ: Բնականաբար, նրանք մի քանի ամսում չեն դարձել պրոռուսական ու շարունակում են ֆինանսավորվել արևմտյան աղբյուրներից: Բայց հեղափոխության և իշխանության մաս կազմելը նրանց դնում է այնպիսի վիճակի մեջ, երբ նրանք չեն կարող իշխանության պաշտոնական հռետորաբանությունից խիստ տարբերվող հռետորաբանությամբ հանդես գալ: 

Մյուս կողմից էլ, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ թերևս մեկ–երկու գործչի, որևէ պրոարևմտյան կամ հակառուսական ուղղվածություն չունի: Բոլորը կամ լոյալ են ռուսական կողմին, կամ առնվազն փորձում են շրջանցել հարցը: Ասել է թե, իշխանությունը մեն–մենակ է մնացել ռուսական կողմի հետ ու չունի որևէ սակարկման առարկա, որևէ կռվան երկրի ներսում: 

Այստեղ, ցավոք, չի օգնում նաև լեգիտիմության գործոնը, որի մասին թե՛ նախքան հեղափոխությունը, թե՛ դրանից հետո այդքան շատ էր խոսվում: Լեգիտիմությունն, իհարկե, կարևորագույն ռեսուրս է, բայց ոչ բավարար ու ոչ վճռորոշ արտաքին քաղաքականության մեջ: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ փաստացի հայաստանյան ողջ քաղաքական դաշտն այժմ լոյալ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, այդ թվում՝ մեծամասնություն կազմող իշխանությունը, ապա լեգիտիմության գործոնը նույնիսկ կարող է աշխատել հակառակ ուղղությամբ: 

Հայաստանը, բնականաբար, այս փուլում շարունակելու է որպես հիմնական արտաքին–քաղաքական վեկտոր ունենալ Ռուսաստանը: Սակայն հայ–ռուսական հարաբերությունների նման ինտենսիվությունը վտանգ ունի բերելու մի վիճակի, որ բացի այդ հարաբերություններից ու այդ վեկտորից, այլ օրակարգեր մենք չունենանք: Չստացվի այնպես, որ ռուսական կասկածամտության փարատումը դառնա Հայաստանի արտաքին քաղաքական միակ օրակարգը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers