Պատրաստում ենք կեղծ հավի տոտիկներ. Բաղադրատոմսեր՝ տոներին ընդառաջ
LIFEԱյսօր ձեզ ենք ներկայացնում մի շատ համեղ բաղադրատոմս, որը պարզապես կզարմացնի ձեր հյուրերին։
Բաղադրիչներ՝

- 250 գրամ ալյուր,
- կեֆիր՝ 0,75 բաժակից — 1 բաժակ,
- սոդա 1/2 թեյի գդալ,
- դանակի ծայրով աղ,
- 500 գրամ հավի մսի ֆարշ (+1 սոխ, աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի),

- 1 տուփ աղի ձողիկ,

- տապակելու համար բուսական յուղ։
Պատրաստումը
Հունցում ենք խմոր կեֆիրից, սոդայից, աղից և ալյուրից։ Խմորը պետք է լինի փափուկ և չընկնի ձեռքի միջից։
Բացում ենք խմորը 1մմ հաստությամբ և 3սմ լայնությամբ շերտերի ենք բաժանում։
Ֆարշը լավ խառնում ենք, որպեսզի այն լավ կպնի։
Այժմ վերցնում ենք աղի ձողիկները, ֆարշից գնդեր ենք սարքում և կպցնում աղի ձողիկի ծայրերին։
Այնուհետև վերցնում ենք խմորի շերտը և պտտում ենք ֆարշի շուրջ, սկսած աղի ձողիկի կենտրոնից և ստացվում է «հավի տոտիկներ»։
Թավայի մեջ լցնել բավականին շատ ձեթ, որպեսզի այն փակի տոտիկների կեսը։ Տաքացնում ենք ձեթը և այնտեղ տապակում տոտիկները, մինչև կկարմրեն։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



