Առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել և ոչ մի միջազգային լուրջ խնդիր. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել և ոչ մի միջազգային լուրջ խնդիր, գրում է РИА Новости-ն։
«Ես չեմ կարծում, որ գոյություն ունի որևէ լուրջ համաշխարհային խնդիր, որը կարելի է լուծել առանց Ռուսաստանի։ Տեսեք՝ ի՞նչն է այսօր առաջնահերթ համարվում ԱՄՆ-ի, Արևմուտքի քաղաքականության համար. եթե դա չի վերաբերում Ուկրաինային, ապա դա Սիրիան է, Լիբիան, ներգաղթյալները, ովքեր Աֆրիկայից փախչում են Եվրոպա և գլխացավանք դառնում ԵՄ-ի համար, դա Իրաքն է, որտեղ ամերիկյան ներխուժումից հետո այդպես էլ ոչինչի չի կարգավորվել»,- նշել է նախարարը։
Լավրովի խոսքով՝ բոլոր այդ խնդիրները չեն կարող լուծվել առանց Մոսկվայի անմիջական մասնակցության։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



