Շվեդիայի վարչապետը չի բացառել միգրանտների պատճառով սահմանային հսկողության սահմանումը
INTERNATIONAL NEWSՇվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը չի բացառում, որ միգրացիոն ճգնաժամի պատճառով թագավորությունը ստիպված կլինի ժամանակավորապես սահմանային հսկողություն սահմանել: Այս մասին նա հայտարարել է Վալետեում մեկնարկող ԵՄ-Աֆրիկա երկօրյա գագաթաժողովից առաջ:
«Մենք ամեն օր, ամեն ժամ ուշադիր հետեւում ենք իրավիճակին: Բնականաբար, հետեւում ենք նաեւ գերատեսչությունների հաղորդագրություններին՝ ոչինչ բաց չթողնելու համար: Բայց մենք դա կանենք ճիշտ պահի, ճիշտ նախադրյալների դեպքում»,- ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, 9.8 մլն բնակչություն ունեցող Շվեդիան 2015-2016 թվականներին կարող է մինչեւ 360 հազար միգրանտի ընդունել: Սա Եվրամիության՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր ցուցանիշն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



