Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Քննարկվել է առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտություններին վերաբերող «Հայկական գենոմ» նախագիծը

SOCIETY

 

Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների ծավալի ավելացման և այդ նպատակով մշակված «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով քննարկման նպատակին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Վերջին շրջանում կառավարությունը, ես և այլ օղակներ ներդրումային և քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ստանում: Այդ առաջարկների և տարբեր գաղափարների հոսքն այնքան շատ է, որ անհրաժեշտություն կա քննարկել դրանց առնչությունը միմյանց հետ՝ որքանո՞վ են դրանք մտնում ընդհանուր տրամաբանության մեջ, որքանո՞վ են շարունակում կամ հակասում մեկը մյուսին, արդյոք կարո՞ղ ենք այդ բոլոր առաջարկությունները դիտարկել մեկ շղթայի մեջ: Կարծում եմ, որ այսօրվա քննարկման արդյունքում կարող ենք ընդհանուր դաշտի ու միտումների մասին տեղեկատվությամբ փոխանակվել և որոշակի պատկերացումներ կազմել»:

 

Նախագծի համահեղինակներ ԱՄՆ «New Ventures Funds Drawbridge Health» ընկերության գլխավոր տնօրեն Հարրի Գլորիկյանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մանրամասներ են ներկայացրել դրա վերաբերյալ: Նշվել է, որ նախագծի նպատակն է հատկապես առողջապահության ոլորտում մեծացնել գենետիկ եզրակացությունների բաղադրիչը՝ թվային առողջապահության և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման միջոցով: Ծրագիրը նախնական գնահատվում է 10 մլն ԱՄՆ դոլար:

 

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են նախագծի կարևորությանը, դրա բժշկական, գիտական, հետազոտական, տեխնոլոգիական բաղադրիչներին, տնտեսական հնարավոր էֆեկտներին, ներդրողների շրջանակին առնչվող և այլ հարցեր:

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն անդրադարձել է քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ հիմնադրամին ներկայացված ներդրումային ծրագրերին և առաջարկել նշված նախագծի իրականացման համատեքստում դիտարկել նաև այդ առաջարկները:

 

Քննարկման արդյունքում ընդգծվել է մշակված առաջարկի կարևորությունը և որոշվել է ընթացք տալ «Հայկական գենոմ» անվանմամբ նախագծին՝ դրա իրագործման առաջնային պատասխանատու սահմանելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը:

 

Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ համատեղ մշակել և ներկայացնել ծրագրի մանրամասն ռազմավարություն, ճանապարհային քարտեզ և բյուջեի ժամանակացույց: Անդրադառնալով նախագծի ֆինանսավորման աղբյուրներին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է զուգահեռ աշխատել պոտենցիալ հետաքրքրություն ունեցող անձանց շրջանակի հստակեցման և ներդրողների ներգրավման ուղղությամբ:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome