«Աբովյան» ՔԿՀ-ն համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով
SOCIETYԴեկտեմբերի 19-ից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվեց կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված և կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնելու է՛լ ավելի ազատ, անմիջական և տրամադրող, իսկ սենյակի փափուկ գորգերը, մանկական զանազան խաղալիքներն ընտանեկան միջավայր ստեղծելու լավագույն պայմաններն են:
Հատկանշական է հատկապես այն, որ սենյակի պատերը զարդարում են նախկին անչափահաս դատապարտյալների ձեռքի յուրօրինակ աշխատանքները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



