Խոսրով Հարությունյանի՝ փոխնախարարից դեսպան դարձած փեսայի ունեցվածքը. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԳ նախկին փոխնախարար, այժմ արդեն Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը 2017թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2018 թվականին, երբ դեռ զբաղեցնում էր ԱԳ փոխնախարարի պաշտոնը:
Հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Ըստ 2017թ. տարեկան հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները նշված տարվա սկզբին կազմել են 26 440 եվրո և 162 092 ՀՀ դրամ: Իսկ 2017թ. վերջում նշված դրամական միջոցները նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 19 000 եվրո և 100 000 ՀՀ դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտը նշված հարկային տարում կազմել է 6 963 929 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Արմեն Պապիկյանը դիվանագիտական կորպուսում է դեռ 1997 թվականից: 2011թ. եղել է ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։ 2011 թ. նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Իսկ մինչ դեսպան նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: Դեսպան է նշանակվել 2018թ. նոյեմբերի 28–ին: Հավելենք նաև, որ Ա. Պապիկյանը դեռևս գործող խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



