Սամարայի մարզում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու
SOCIETYՍամարայի մարզում դեկտեմբերի 21-ին МАН-180 բեռնատարը վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու, ով տեղում մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է tlt.ru»-ն՝ հղում կատարելով տեղի ճանապարհային ոստիկանության աղբյուրին:
«1976 թվականին ծնված տղամարդը, ով վարում էր MAN-180- ը, շարժվում էր Սիզրանի ուղղությամբ: Նախնական վարկածի համաձայն, 1967 թվականի ծնված ՀՀ քաղաքացին մեքենայի անցման ժամանակ գտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա: Տղամարդը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը»,- տեղեկացնում է կայքը:
Հետաքննությունը կիրականացնեն Սամարայի մարզի Ստավրոպոլի շրջանի քննիչները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



