Հանդիպել են Գյուլն ու Էրդողանը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, նախկին ու ներկա նախագահների հանդիպումը տևել է 45 րոպե:
Հանդիպման ավարտին Էրդողանը որևէ հայտարարություն չի արել:
Հանդիպումը տեղի է ունեցել նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հուղարկավորության արարողությունից հետո՝ խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում:
Նշվում է, որ այդ պահին խորհրդարանում եղել է նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որը, սակայն, հանդիպմանը չի մասնակցել:
Ենթադրաբար նախագահների հանդիպումը պլանավորված չի եղել, և նրանք խոսել են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



