Թուրքիան եւ ԱՄՆ-ը հունվարի 8-ին Վաշինգտոնում կքննարկեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը
LIFEԹուրքիան եւ ԱՄՆ-ը հունվարի 8-ին Վաշինգտոնում կքննարկեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը։ Այս մասին ուրբաթ օրը ТRТ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Հունվարի 8-ին Վաշինգտոնում կանցկացվի հանդիպում, որի ժամանակ կքննարկվի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ չհստակեցնելով առաջիկա բանակցությունների մակարդակը։
Նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կհանի իր զորամիավորումները Սիրիայից, քանի որ «Իսլամական պետությունը» պարտվել է եւ այլեւս սպառնալիք չի ներկայացնում։ 2000 մարդուց կազմված զորքի դուրսբերումն, ըստ մասնագետների, 60-100 օր կտեւի։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



