Ինդոնեզիայում հզոր ցունամի է տեղի ունեցել. զոհվել է առնվազն 43 մարդ
INTERNATIONAL NEWSՀրաբխի ժայթքման հետեւանքով առաջացած հզոր ցունամիին զոհ է գնացել առնվազն 43 մարդ, կա 584 վիրավոր, հարյուրավոր մարդիկ առանց տանիքի են մնացել, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Աղետը գրանցվել է Ճավա եւ Սումատրա կղզիներում, որոնք տուժել են Կրակատաու գործող հրաբխի ժայթքումից:
Շատերն անհայտ կորած են համարվում:
Նշվում է, որ ծանր վնաս է հասցվել մեծ թվով շենքերի:
Աղետը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:
Իշխանությունները կղզիների բնակիչներին եւ զբոսաշրջիկներին կոչ են անում մինչեւ դեկտեմբերի 25-ը լողափերից հեռու մնալ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



