Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Զեբրի գունավորման գաղտնիքն էլ է բացահայտված

CULTURE

Մենք գիտենք, որ...

Կենդանիները բնության մեջ քողարկվում են գունավորմամբ և աշխատում են ընդունել այն գույնը, որը ունի նրանց շրջապատող աշխարհը: Օրինակ, նապաստակը ձմռանը սպիտակ մորթի է ունենում, որ չերևա ձյան ֆոնին, կամ էլ, ասենք, կոկորդիլոսը կանաչագորշավուն է լինում, ինչպես նրան շրջապատող ջուրն է:

Իրականում միշտ չէ այդպես:

Պարզվում է՝ կան կենդանիներ, որոնց գունավորումը լրիվ հակառակն է, ընդ որում՝ դա ոչ թե նպատակ ունի զգուշացնել մնացածին իր վտանգավորության մասին, ինչպես, ասենք, կրետը, այլ նույնպես անտեսանելի դառնալու համար է: Այդպիսի կենդանու գունավորման տիպիկ օրինակ է զեբրը՝ իր մորթու սև– սպիտակ շերտերով: Տափաստանի դեղնագորշավուն ֆոնի վրա առաջին հայացքից թվում է, թե զեբրն իր վառ արտահայտված իրար հաջորդող սև–սպիտակ շերտավորմամբ խիստ տեսանելի է: Զեբրերի այս սև–սպիտակ գունավորումը յուրահատուկ է յուրաքանչյուր առանձնյակի համար, նույնկերպ, ինչպես մարդու համար՝ մատնահետքը: Զեբրի ձագը այդ գունավորմամբ է ճանաչում իր մորը: Բացի դա, այդ գունավորումը բավականին հաջող պաշտպանում է զեբրին նաև գիշատիչներից և միջատներից: Ավստրալիայի Կվիսլենդի և Լոնդոնի համալսարանների գիտնականները հետազոտություններ են կատարել՝ ստեղծելով զեբրի համակարգչային մոդել և հայտնաբերել, որ սև –սպիտակ շերտավոր նկարը շփոթեցնում է գիշատիչներին և արյունածուծ միջատներին: Դեռևս 20– րդ դարից հայտնի էր, որ կա քողարկման Dazzle camouflage կոչվող ձև՝ տարբեր երկարության և լայնության անկանոն գունավոր շերտերով ներկված ռազմական տեխնիկան քողարկվում է, քանի որ հակառակորդը չի կարողանում աչքաչափով որոշել այդ օբյեկտի չափերը, ձևը, շարժման ուղղությունը, արագությունը և այլն (Razzle Dazzle անգլերենից թարգմանաբար նշանակում է «խառնաշփոթ»):  Նույնը կատարվում է նաև զեբրին նայող գիշատչի հետ, նա շփոթվում է, բացի այդ, զեբրի վառ գունավորումը նաև կուրացնում է նրան, առաջանում են օպտիկական իլ յուզիաներ, և ստացվում է այնպես, որ զեբրը կարծես թե «անտեսանելի» է դառնում՝ լուծվելով տափաստանի գորշ ֆոնի վրա: Բացի այդ, գիշատիչը հարձակվելուց առաջ պետք է գնահատի զոհի չափերը, հեռավորությունը և որոշի իր շարժման արագությունը, իսկ շարժվող զեբրի դեպքում դա համարյա անհնար է՝ լայն շերտեր կողերին, նեղ շերտեր՝ վզին և մեջքին, և այդ ամենը շարժվում է, որը և ապակողմնորոշում է նայողին: Նույն բարդություններին են հանդիպում նաև արյունածուծ միջատները: Միջատները իրենց ցանցային տեսողության առանձնահատկության պատճառով շատ դժվարությամբ են տարբերակում տարբեր գունավորման շերտերը, նրանք չգիտեն, թե որ գույնի վրա նստեն, որոշել են սպիտակի վրա, բայց շարժվող զեբրի դեպքում այն անմիջապես սևի է փոխվում, իսկ մոտ տարածքից արդեն զեբրը նրանց համար վերածվում է լղոզված հետքի: Զեբրի նման պաշտպանական գունային պատկեր ունեցող այլ կենդանիներ ևս կան, օրինակ՝ զեբրային ձուկը կամ էլ դեղնաշրթունք հարթապոչ օձը և այլն:

Ի դեպ, հավերժական հարցը, թե որն է սկզբից եղել՝ հավը, թե ձուն, միակը չէ: Նման հարց է նաև այն, թե ինչ է զեբրը. «սև շերտերով սպիտակ ձի», թե «սպիտակ շերտերով սև ձի»: Փորձեք գուշակել: Իհարկե, գիտնականները այս հավերժական հարցն էլ են լուծել: Պարզվում է, որ զեբրը «սև ձի է սպիտակ շերտերով», քանի որ էմբրիոնալ վիճակում սաղմը ունենում է մուգ մաշկային ծածկույթ, իսկ զարգացման ավելի ուշ փուլերում առաջանում են սպիտակ շերտեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome