Թուրքիան պատրաստակամ է հրթիռային համակարգեր գնել թե՛ Ռուսաստանից, թե՛ ԱՄՆ-ից
INTERNATIONAL NEWSԶենիթային հրթիռային Patriot համակարգեր ձեռք բերելու մասին Միացյալ Նահանգների առաջարկը չի ազդի Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 համակարգեր գնելու համաձայնության վրա: Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
«C-400-ի գործարքն ավարտվել է, առաջին մարտկոցները կմատակարարվեն 2019 թվականի հոկտեմբերին: Patriot-ի առաջարկը ոչինչ չի փոխի, քանի որ մենք դա չենք դիտարկում որպես այլընտրանք: Մենք կարող ենք ստանալ և՛ մեկը, և՛ մյուսը»,- ասել է նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



