Աթաթուրքի կառավարման ժամանակը «զուլում» անվանած թուրքական հեռուստաալիքին տուգանել են
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը տուգանել է թուրքական հեռուստաալիքներից մեկին՝ Akit-ին հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրը «Զուլումը 1938 թվականին վերջացավ» խորագրով հաղորդում հեռարձակելու պատճառով:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Տուգանքը սահմանվել է այն հիմնավորմամբ, թե հեռարձակումը չի կարող լինել «հասարակության ազգային և բարոյական սկզբունքներին դեմ»: Եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում Akit հեռուստաընկերությունը մեկ անգամ էլ նման սխալ թույլ տա, ապա կզրկվի հեռարձակման արտոնագրից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաստաբան Ֆարուք Էմրե Աքըն դատական գործ է հարուցել հեռուստաընկերության դեմ Աթաթուրքի մահվան տարելիցի օրը ոչ հարգալից կերպով հիշատակելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



