Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Անլուծելի հարցեր չկան, լավ աշխատել է հարկավոր. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի անվտանգության համար բացառիկ նշանակություն ունեցող, բայց երկար տարիներ չլուծվող մեկ հարց ևս կարելի է լուծված համարել: Ու թեև 2015 թվականին կառավարության կողմից հաստատվել էր «Այրում–Ջիլիզա» սահմանային հսկիչ անցակետ կառուցելու ծրագիրը, սակայն նախորդ իշխանությունների օրոք այն կյանքի կոչել այդպես էլ չէր հաջողվել: Իշխանափոխությունից հետո, սակայն, այս հարցը առաջնայիններից էր, որը կյանքի կոչվեց և կարճ ժամանակում հիմքից կառուցվեց սահմանային հսկիչ անցակետ, որը համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին և, բացի այդ, կարող է այլ հարցեր նույնպես կարգավորել: 

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21–ի համաձայնագրով և ՀՀ ԵՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով նախատեսված է, որ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումների շրջանակներում այսուհետ հնարավոր է երկաթգծի վրա գտնվող բեռի ֆիտոսանիտարական վերահսկողություն իրականացնել»,– ասաց ՀՀ ԿԱ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Շինարարները հոգ են տարել, որպեսզի շինությունը հարմար լինի կայարանամերձ հատվածում աշխատելու և տեղում ներկրվող սննդամթերքից նմուշառում իրականացնելու և փորձաքննության ենթարկելու համար: Շինությունն ունի բարձր սեյսմակայունություն, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հետագայում կառույցի պահպանման հարցում որևէ լրացուցիչ խնդիր չծագի:

Կարճ ասած՝ կարելի է արձանագրել, որ ոչ միայն նախորդ իշխանությունների օրոք սկսված ու չավարտված՝ երկրի անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակության հարց է լուծվել, այլ երկրի ու բոլորիս համար մի կարևորագույն խնդիր, որի բացակայությունն անցած 30 երկար ու ձիգ տարիներին թույլ չէր տալիս երկաթգծով ներկրվող ապրանքը հենց սահմանին մանրակրկիտ բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության ենթարկել:

Սահմանային այս հսկիչ կետի կառուցման ֆինանսական ծախսերը հոգացել է ՌԴ–ի կառավարությունը ԵԱՏՄ անդամ երկրներին ֆինանսատնտեսական օգնություն տրամադրելու ընդհանուր ծրագրի շրջանակներում: «Իրականացված ծրագիրը երկար ժամանակ կյանքի չէր կոչվում, քանի որ փաստաթղթային ձևակերպումները ավարտին չէին հասցնում, ինչի պատճառով շինարարությունը սկսելու հնարավորություն չկար: Իմ նշանակումից մի քանի օր հետո մեկնեցի Մոսկվա և ստորագրեցի այդ պայմանագիրը: Փաստորեն, այս կարճ ժամանակահատվածում զրոյական վիճակից ստացանք այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, և հիմա կարող ենք ասել, որ երկաթուղուն կից սահմանային անցակետում սահմանված պահանջներին համապատասխանող սանիտարական, բուսասանիտարական սահմանային ստուգում իրականացնելու լաբորատորիա ունենք, ինչը շատ կարևոր ձեռքբերում է»,– ասաց Գ. Ավետիսյանը:

 

Այս սահմանային անցակետերում երկաթգծով ներկրվող բեռից բացի հնարավորություն կա բեռնատար մեքենաներով ներկրված բեռի զննություն նույնպես իրականացնել: Ներկրողներն այլևս հնարավորություն կունենան ոչ թե կիլոմետրեր կտրել, ներկրված բեռի նմուշը Երևանում փորձաքննության ենթարկելու համար, այլ նմուշների ստուգումը տեղում իրականացնել, վնասատուներին տեղում վնասազերծել և ապա շարունակել ճանապարհը: Նման հնարավորությունը թույլ կտա նաև այլ մաքսակետերում բեռնատարների կուտակումները բացառել: 

«Այսուհետ հնարավորություն ունենք սկսած տնկիներից, վերջացրած տախտակներով, որոնք երկաթուղով մտնում են մեր երկիր, տեղում տեսչական ստուգում և վերահսկողություն իրականացնել և նոր միայն բեռը բաց թողնել: Այսինքն, կարելի է ասել, որ բոլոր պայմանները ստեղծված են ոչ միայն երկաթգծի վրա, այլև մեքենաներով ներկրվող ապրանքի սահմանային կատարյալ վերահսկողություն իրականացնելու համար»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Ի դեպ, ծրագրի իրականացման վրա ծախսվել է 220 մլն ռուսական ռուբլի, որը տրամադրել է Ռուսաստանի կառավարությունը: Այսինքն, սահմանային անցակետի վրա ծախսված գումարը ոչ թե լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելացնելու Հայաստանի կառավարության ուսերին, այլ ամողջությամբ տրամադրվել է Ռուսաստանի կառավարության կողմից: 

Ռուսաստանի «Ռոսգրանստրոյ» ընկերության շինարարական բաժանմունքի ղեկավարի տեղակալ Իգոր Բոբովսկին, խոսելով շինության՝ ստանդարտներին համապատասխանելու մասին, նշեց, որ կազմակերպությունը ՌԴ տարածքում նման կառույցներ հիմնելու հարուստ փորձ ունի, իսկ հայաստանյան անցակետն իրոք բավարարում է ԵԱՏՄ մաքսային անցակետի համար սահմանված բոլոր պահանջվող չափանիշներին:

«Ասեմ ավելին, որ եթե Հայաստան մուտք գործի ամբողջությամբ վնասատուներով վարակված ապրանք, ապա այս անցակետը հնարավորություն կտա ամբողջ բեռը վնասազերծել և հանրապետություն ներկրել ամբողջությամբ վարակազերծված ապրանք: Մեր կազմակերպության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն այս նախագիծը կյանքի կոչելու, աշխարհագրական առանձնահատկություններից ելնելով՝ ՌԴ–ից բավականին հեռավորության վրա գտնվող այս վայրում նման լաբորատոր վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ունեցող նման բարձրորակ անցակետ կառուցելուն օժանդակելու համար: Ցանկանում եմ նաև նշել, որ հայաստանյան շինարարական կազմակերպությունն իր հերթին ապահովեց պրոֆեսիոնալ բարձր մակարդակ և կարողացավ այս ընթացքում անխափան աշխատել: Հույս ունեմ, որ հետայսու նույնպես մենք կկարողանանք արդյունավետ համագործակցել»,– ասաց Ի. Պոբովսկին: 

«Սմարթ» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առաքելյանը, ով ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, նշեց, որ սննդամթերքի անվտանգությունն ամենակարևորագույն հարցերից մեկն է, ինչը չի կարելի աչքաթող անել: Նման լաբորատոր– անցակետեր կառուցելու հարուստ փորձ ունեցող ընկերության ղեկավարի խոսքով, «Այրում–Ջիլիզա» սահմանային լաբորատոր– հսկիչ անցակետն իր հնարավորություններով լավագույններից է համարվում: 

«Անկեղծորեն պետք է ասեմ, որ Երևանին մոտ կամ Այրում կայանի հարևանությամբ որևէ շինություն կառուցելը բավականին տարբեր հասկացություններ են: Օրինակ, շինանյութ հասցնելն անգամ լուրջ խնդիր էր, բայց ինչ վերաբերում է որակին, ապա ուրախությամբ պետք է նշեմ, որ հայկական ընկերության կողմից կառուցած այս շինությունը համապատասխանում է Հայաստանում գործող բոլոր պահանջներին: Այսինքն, կարող ենք ասել, որ այսպիսով Հայաստանում կառուցված սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացման սահմանային այս անցակետը համապատասխանում է ԵԱՏՄ տարածքում գործող այն բարձր ստանդարտներին, ինչպիսին, որ գործում է ՌԴ–ում»,– ասաց Ա. Առաքելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome