Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


«Նման անորոշության պարագայում միայն կարող ենք հուսալ, որ լավ կլինի, որովհետև սրանից վատ պարզապես չի կարող լինել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամփոփելով 2018 թվականը` ևս մեկ անգամ արձանագրենք, որ այն Հայաստանի համար բավականին բուռն իրադարձություններով լի տարի էր: Եվ չնայած դրան, թեև առաջընթաց այդպես էլ չեղավ, բայց ուրախալի է, որ կարծես թե քաղաքական իրադարձությունների պատճառով երկրի տնտեսությունն առանձնապես ծանր ցնցումների չենթարկվեց: Ու թեև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցանկացած երկրում իշխանափոխություն իրականացնելուց հետո առնվազն արտարժույթի կտրուկ տատանումներ են լինում, սակայն, բարեբախտաբար, նման տատանումներ նույնպես չեղան, ինչն արդեն դրական սպասումներ է առաջացնում:

Տնտեսագետները հավաստիացնում են, որ կապիտալի շուկայում նման ցնցումներից Հայաստանը զերծ մնաց բանկային կայացած համակարգի շնորհիվ: Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ո՛չ տնտեսական երկնիշ աճ արձանագրվեց, ո՛չ էլ նախորդ իշխանությունների խոստումների արդյունքները տեսանելի դարձան: 

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, քաղաքական իրադարձությունները մեծ հաշվով չէին կարող էական տնտեսական փոփոխությունների ենթարկել Հայաստանի տնտեսությունը մի քանի պատճառներով:

«Նախ պետք է արձանագրել, որ 2018 թվականի ընթացքում ինչպես բյուջեն, այնպես էլ տնտեսական հարաբերություններն իներցիոն բնույթ կրեցին և ունեցանք այն, ինչ ունեինք: Ուշագրավն այն էր, որ սպասվում էր նախորդ կառավարության կողմից խոստացված ներդրումների անկում, որն, ըստ խոստացածի, պետք է կազմեր մոտ 900 մլն դոլար: Բայց, ինչպես տեսանք, խոստումներն այդպես էլ չիրականացան, և ըստ էության հիմնական բոլոր ուղղություններով, հատկապես սոցիալական առումով ցուցանիշները մնացին անփոփոխ»,– ասաց Վ. Բոստանջյանը: 

Սպառման շուկայում տարվա ընթացքում ապրանքների գների բարձրացում, ըստ տնտեսագետի, թեև տեղի ունեցավ, սակայն այն ամենաշատն ազդեց անապահով խավի վրա, ինչն ամենևին էլ ցանկալի չէր:

«Անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով մենք կարող էինք ավելի ծանր վիճակում հայտնվել, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ: Իմ կարծիքով, դա արդեն կարելի է դրական համարել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարության առաջիկա խնդիրներին՝ տնտեսագետը նշեց, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, սակայն կարճ ժամանակում պարզ կլինի, թե ուր է լողում հայկական տնտեսական նավը: 

«Շատ կարճ ժամանակ հետո արդեն տեսանելի կլինի, թե մենք արդյոք ի զորո՞ւ ենք տնտեսության աճով պայմանավորված հաջողություններ գրանցել, թե՞ ոչ: Կենսաթոշակի, նվազագույն աշխատավարձի ցուցանիշի, աղքատության մակարդակի կրճատման առումով նոր իշխանությունները դեռևս որևէ խոստում չեն տվել: Եվ ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, 2019 թվականի բյուջեն իներցիոն բնույթ է ունենալու: Բացի այդ, որևէ տնտեսական զարգացման տեսլական նույնպես ներկայացված չէ նոր իշխանությունների կողմից: Կարելի է մտածել, որ գուցե ժամանակը չբավարարեց, բայց պետք է հուսանք, որ այնուամենայնիվ տնտեսական ծրագիր կներկայացվի, և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի առաձին–առանձին դրան անդրադառնալ»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Ամփոփելով տնտեսագետի խոսքն արձանագրենք, որ այս պահին հնարավոր չէ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական կանխատեսում անել, քանի որ ամեն ինչ դեռ անորոշությունների դաշտում է: Եվ նման պարագայում ցանկացած կանխատեսում կարող է արջի ծառայություն կամ անշնորհակալ աշխատանքի վերածվել: Անդրադառնալով նախարարությունների միավորման, ինչպես նաև սփյուռքի նախարարության լուծարման որոշմանը՝ Վ. Բոստանջյանը նշեց, որ այն դժվար է դրական քայլ համարել: 

«Բազմամիլիոնանոց սփյուռք ունենք, և այս պարագայում սփյուռքի նախարարությունը լուծարելը կարելի՞ է դրական քայլ համարել: Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում իր մշակույթով է առանձնացել, բայց հիմա պարզվում է, որ մենք այլևս մշակույթի նախարարություն չպետք է ունենանք: Անկեղծ ասած, սեփական երկրի լավը ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի չի ուզենա, որ նման փոփոխությունները բացասաբար ազդեն երկրի տնտեսության վրա, բայց ամեն դեպքում համաձակություն էլ չենք կարող ունենալ ասելու, որ նման փոփոխությունները դրական ազդեցություն կունենան: Այսինքն, նման անորոշության պարագայում միայն կարող ենք հուսալ, որ լավ կլինի, որովհետև սրանից վատ պարզապես չի կարող լինել»,– ասաց տնտեսագետը: 

Ավարտելով խոսքը, Վ. Բոստանջյանը ողջ հայ ժողովրդին մաղթեց խաղաղություն, հաջողություն, առաջընթաց, բարեկեցության բարձրացում, աշխատանք, արժանավայել եկամուտ, և հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, ցանկացած նախաձեռնություն դրական ընթացք կունենա, քանի որ հային բնորոշ չէ նման վիճակում ապրելը, իսկ մեր ժողովուրդը պետք է արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենա, քանի որ դրա բոլոր նախադրյալներն ու պոտենցիալ հնարավորություններն ունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution