Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


«Եթե օրենքները չեն գործում, աշխատում է վենդետան». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը թեև 2018թ.–ին դատական համակարգում արձանագրել է ամենակարևոր փոփոխությունը, այդուհանդերձ, կարծում է, որ այս համակարգում դեռ անելիքներ շատ կան: 

«Դատարաններին քաղաքական իշխանության կողմից բացարձակ ազատություն և օրենքներով առաջնորդվելու հնարավորություն տրվեց: Սա ամենակարևոր փոփոխությունն էր, բացառիկ իրավիճակ, ինչպիսին վերջին 20–25 տարիներին չէր եղել: Այդուհանդերձ, ըստ իս, համակարգում էական փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել և չէին կարող տեղի ունենալ. եթե մարդուն անընդհատ պահում ես հոգեբանական ճնշման, կախվածության մեջ, նա իվիճակի չի լինում միանգամից օգտվել տրված ազատությունից: Համակարգային փոփոխությունները երկար ժամանակ են պահանջում, և դրա համար թե՛ օրենսդրական, թե՛ կադրային փոփոխությունների կարիք է լինելու: Հատուկ գործերով հանձնարարություն կատարող դատավորները պետք է իրենց պատիժը կրեն, և սա կլինի այն ազդակը, ըստ որի՝ որևէ դատավոր, բացի օրենքից, որևէ այլ գործոնով չպետք է առաջնորդվի»,–«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է դատական համակարգի նկատմամբ հասարակական ընկալումներին, մասնավորապես նաև այն դժգոհություններին, որոնք առաջանում էին հասարակական հնչեղություն ունեցող գործերով կալանավորված այս կամ այն անձի՝ գրավով խափանման միջոցի փոփոխությանը, իրավապաշտպանը նկատեց.

«Իրականում հասարակությանը հնարավորություն չի տրվել ստանալ բավարար կրթություն, գիտելիք ու տեղեկատվություն: Համոզված եմ, որ սա նաև դիտավորությամբ է արվել: Սա հանգեցրել է նրան, որ շատերն իսկապես դժվարանում են ինքնուրույն վերլուծություններ անել: Երկրորդ՝ դժգոհությունների, բողոքի հիմքում ոչ այնքան գիտելիքների պակասն է, որքան անարդարության զգացումը: Քաղաքացիները հասկանում են, որ կալանքից գրավով ազատվում են այնպիսի մարդիկ, որոնց, ենթադրենք, շատ մեծ գումարների, թալանի, յուրացման մեղադրանք է առաջադրվել: Բայց մենք ՔԿՀ–ներում ունենք մարդիկ, որոնք շատ ավելի նվազ, թեթև հանցագործության մեջ են մեղադրվում, բայց հնարավորություն չունեն գրավ տալու: Եվ ՀՀ–ում ստեղծվել և շարունակում է մնալ այն իրավիճակը, երբ շատ գողացողը չի նստում, քիչ գողացողն անպայման պատժվում է: Այս անարդարության զգացումն է, որ մարդկանց մեջ արդարացի բողոք է առաջացնում»:

Նա շեշտեց, որ գրավով խափանման միջոցի փոփոխությունը պետք է իսկապես արդարացված լինի. «Կա Մանվել Գրիգորյանի օրինակը: Նա այդ տարածքում եղել է բդեշխի կարգավիճակում, խոսակցություններ կան իր և իր խմբի կողմից իրականացրած բռնությունների, մինչև անգամ սպանությունների մասին: Այդ մարդիկ իրենց անվտանգության համար են անհանգստացած: Մինչ խափանման միջոցը փոխել ը պետք  է ուսումնասիրել՝ արդյո՞ք տվյալ մարդու կրիմինալ ու հանցավոր շրջապատն իրականում խնդիրներ չի առաջացնի ժողովրդի անվտանգության համար: Այո, ինքս անձամբ դեմ եմ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, բայց իրականում պետք է նժարի վրա դնել ու հասկանալ՝ արդյոք նման մարդկանց վերադարձն ազդեցություն չի ունենալու վկաների, գործի բացահայտման և մնացած այլ հարցերի վրա»:

Իրավապաշտպանը կարծում է, որ մեր ունեցած օրենքներն ամբողջովին բավարար են այդ առումով արդարացի աշխատելու համար. «Հաճախ խնդիրը տարվում է այն ուղղությամբ, թե ամբոխն է պարտադրում, փողոցով են առաջնորդվում: Ոչ ոք փողոցով չպետք է առաջնորդվի, դատավորը որևէ մեկի հրահանգով կամ ճնշմամբ չպետք  է առաջնորդվի: Նա պետք է բացառապես օրենքով առաջնորդվի: Իսկ դատավորներին ազդեցությունից, ճնշումներից պետք է զերծ պահեն համապատասխան մարմինները: Դատավորներն իրենց անվտանգության խնդրի մասին պետք է բարձրաձայնեն, եթե դրա կարիքը կա»:

Առհասարակ, ըստ իրավապաշտպանի, երբ որևէ երկրում չեն գործում օրենքները, գործում է վենդետայի իրավունքը. «Սա ցավալի է, սարսափելի, բայց իրականություն: Երբ դատավորն իրական մեղավորին իր արժանի պատժին չի արժանացնում, ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում այլ միջոցների դիմել: Մենք պետք է բացառենք այս տարբերակը: Իսկ վենդետաներ չեն լինի այն ժամանակ, երբ դատարանն իր բարձունքի վրա կլինի: Եթե դա չլինի, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վենդետաներ չեն լինելու»:

Ամփոփելով խոսքը՝ Ն. Կարապետյանցը կարևորեց այս տարի բազմիցս քննարկված անցումային արդարադատության անհրաժեշտության մասին: 

«Կարծում եմ՝ անցումային արդարադատությունն ուշացրել ենք: Կառուցվածքն արդեն պետք է մշակված ու քննարկված լիներ, որովհետև դա մեկ օրում չի արվում: Անցումային արդարադատությունը յուրահատուկ է, շատ նրբություններ ունի, չկա որևէ ստանդարտ, որը կարող ենք վերցնել ու մեզ մոտ կիրառել: Պետք է մերն ունենանք: Բայց բավականին երկար ժամանակ ենք բաց թողել: Ինձ մոտ տպավորություն է, որ արդեն չեն ցանկանում անցումային արդարադատություն իրականացնել, իսկ դրա անհրաժեշտությունը բացառիկ է. կան հարցեր, որոնք զուտ օրենքով և մեր «հիվանդ» դատական համակարգով հնարավոր չէ լուծել»,–եզրափակեց նա՝ ընդգծելով, որ 2019թ.–ին անցումային արդարադատությունը պետք է ամենակարևոր ուղղություններից մեկը լինի: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends