Գերմանիայում սուրբծննդյան նվերներից դժգոհ տղան ոստիկանություն է կանչել
LIFEԳերմանական Ցետել քաղաքի բնակիչ 9-ամյա տղան ոստիկանություն է կանչել քանի որ իրեն դուր չեն եկել Սուրբ ծննդյան կապակցությամբ ստացած նվերները: Այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Նշվում է, որ ոստիկանները կանչով տուն են եկել, որտեղ նրանց շատ զայրացած տղան էր սպասում: Իրավապահները համեմատել են նրա ցանկալի նվերների ցուցակը տոնածառի տակ դրված նվերների հետ, և չեն գտել ոչ մի համընկնում. գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NDR-ին:
Ի վերջո ոստիկաններին հաջողվել է հաշտեցնել տղային ընտանիքի հետ: Նրանք բացատրել են տղային, որ Սանտա Կլաուսը շատ ծեր է և, հավանաբար, շփոթել է նվերները:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



