«Երկնագույն լուսին» ադամանդը Ժնեւի աճուրդում վաճառվել է 48 մլն դոլար ռեկորդային գումարով
SOCIETYSotheby's-ի կողմից Ժնեւի աճուրդում դրված հազվագյուտ երկնագույն ադամանդը վաճառվել է 48,26 մլն դոլարով՝ այդպիսով գերազանցելով թանկարժեք քարի համար աճուրդում վճարված գնի համաշխարհային ռեկորդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Blue Moon («Երկնագույն լուսին») անվանված քարը նախնական կարգով գնահատվել էր 35-55 մլն դոլար: Ադամանդի գինը գերազանցել է նախորդ համաշխարհային ռեկորդը, որը պատկանում էր Graff Pink վարդագույն ադամանդին, որն աճուրդում վաճառվել է 46,158 մլն դոլարով:
Blue Moon ադամանդի քաշը 12,03 կարատ է, այն պատրաստվել է 29,6-կարատանոց ալմաստից, որն անցյալ տարի հայտնաբերվել է հարավաֆրիկյան «Կուլինան» նշանավոր հանքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



