Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

Մարինա Խաչատրյանի սկանդալային բացահայտումը «Գարդասիլի» վերաբերյալ

SOCIETY

Ստորև ներկայացնում ենք Մարինա Խաչատրյանի հոդվածը․

Վերջին օրերին պաշտոնատար անձանց կողմից կատարված մի շարք ուշագրավ հայտարարությունները ստիպում են մտածել ազգային անվտանգության հարցերի շուրջ ու կրկին քննարկման առարկա դարձնել հայ ազգի ինքնությանն ու գոյությանը սպառնացող վտանգները։

Կարծում եմ ոչ ոք չի կասկածում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի քաղաքական լրջության վրա։ Հայտարարությունները, որոնք հնչում են այս քաղաքական գործչի շուրթերից, հանդիսանում են ՌԴ հայտարարություններ և կրում են պաշտոնական բնույթ։

Դեռևս 2018թ-ի հունիսի 11-ին ռուսական կողմը Լավրովի շուրթերով իր հերթական անհանգստությունը ներկայացրեց ՀՀ տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների վերաբերյալ` համարելով դրանք սպառնալիք ՌԴ անվտանգության համար։

https://regnum.ru/news/2429880.html

2018թ-ի սեպտեմբերի 10-ին հայկական կողմը հայտարարություն տարածեց այն մասին, որ թույլատրել է ռուս մասնագետներին այցելել հայաստանյան բիոլաբորատորիաներ։ https://regnum.ru/news/polit/2478707.html

2018 թ-ի դեկտեմբերի 17-ին Լավրովը կատարեց իր հերթական ուշագրավ հայտարարությունն այն մասին, որ հայկական և ռուսական կողմերի միջև կնքվելու է պայմանագիր, որը երաշխավորելու է Հայաստանում գործող բիոլաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայությունը։ https://regnum.ru/news/polit/2538985.html

Բանականությունը պահանջում է հարցնել, թե ինչու՞ են Հայաստանի տարածքում գործող բիոլաբորատորիաները (որոնք ըստ հայկական կողմի պնդման անվտանգ են) անհանգստացնում ՌԴ իշխանություններին։ Ինչու՞ են «սովորական» լաբորատորիաներում տեղակայվել օտարերկրյա զինծառայողներ։ Իրականում ի՞նչ գործառույթ են իրականացնում այդ լաբորատորիաները։

 Այս հարցը կարծում եմ, դեռ շատ անակնկալներ է մատուցելու։

 Ուշագրավ է, որ ՀՀ-ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաների` բիոլաբորատորիաների բացման ծրագիրն իրականացվում է ԱՄՆ կառավարության կողմից։

https://armenpress.am/arm/news/842493/national-center-for-disease-control-and-prevention-opens-tavush-regional-laboratory.html

ԱՄՆ կառավարությունը հսկայական աջակցություն է ցուցաբերում նաև վերջերս ակտիվորեն քննարկվող Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքին («ԳԱՎԻ» հիմնադրամ):

 «ԳԱՎԻ»-ին հիմնադրվել է 2000 թ-ին (https://www.gavi.org/about/): Հետաքրքիր է այս դաշինքի ֆինանսական դոնորների ցանկը (https://www.gavi.org/investing/funding/donor-profiles/): Մասնավոր ֆինանսավորման շուրջ 10%-ն (800 մլն $) իրականացվում է ԱՄՆ կառավարության  կողմից (https://www.gavi.org/investing/funding/donor-profiles/united-states/), 18,4%-ը (1,5 մլրդ $)` The Bill & Melinda Gates Foundation-ի կողմից (https://www.gavi.org/investing/funding/donor-profiles/bmgf/), որը նույնպես գրանցված է ԱՄՆ-ում (https://www.gatesfoundation.org/)։ Մինչդեռ օրինակ ՌԴ-ի կողմից իրականացվող ֆինանսավորումը կազմում է 0,5% (38մլն $) (https://www.gavi.org/investing/funding/donor-profiles/russian-federation/):

Ստացվում է, որ ԱՄՆ-ն իրականացնում է հայաստանյան բիոլաբորատորիաների ֆինանսավորումը և «ԳԱՎԻ» հիմնադրամի ֆինանսավորման շուրջ 30%-ը։

Ի դեպ, վերոնշյալ The Bill & Melinda Gates Foundation-ը Բիլ Գեյթսի հիմնադրամն է։ Վերջինս մշտապես նշել է, որ անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել Երկիր մոլորակի բնակչության կրճատման ուղղությամբ` մասնավորապես կիրառելով պատվաստանյութեր և նվազեցնելով ծնելիությունը։

https://www.weforum.org/agenda/2018/09/africas-rapid-population-growth-puts-poverty-progress-at-risk-says-gates

https://www.snopes.com/fact-check/bill-gates-vaccinations-depopulation/

Նա նույնիսկ պատվաստումների հետ կապված խարդախությունների պատճառով ներգրավվել է մի քանի դատական գործընթացի մեջ: 

https://www.youtube.com/watch?v=PFRLpDjq_Q4

 Իրականում ի՞նչ նպատակներ է հետապնդում «ԳԱՎԻ» հիմնադրամը, ինչու՞ է նա «անհատույց» նվերներ կատարում այն երկրներին, որոնք այդ «նվերների» արդյունքում այդպես էլ չեն զարգանում, ոտքի չեն կանգնում, դեռ ավելին` գրանցում են հիվանդացության, մահացության աճ, բնակչության ծերացում և կանգնում են ոչնչացման եզրին։

Խոսելով «ԳԱՎԻ» հիմնադրամի մասին` անհրաժեշտ եմ համարում կրկին անդրադառնալ մի թեմայի, որը թվում է թե ակտիվորեն քննարկվեց, ներկայացվեց իրական պատկերը, սակայն, «պատասխանատու» անձինք այդպես էլ մնացին անհաղորդ իրականությանը ու չհասկացան, որ իրենք իրենց ոտքով գնում են դեպի պետական դավաճանություն։

Խոսքը մեծ աղմուկ հանած, «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից ՀՀ-ին «նվեր» մատուցված «Գարդասիլ-4» պատվաստանյութով հայ երեխաներին փորձարկման ենթարկելու մասին է։

Արդյո՞ք ՌԴ նախկին գլխավոր էպիդեմիոլոգ, վարչապետի օգնական Գենադի Օնիշենկոն, ով պատվաստումների, մասնավորապես «Գարդասիլի» կիրառումն անվանեց փորձարկում իրենց երեխաների վրա և նշեց, որ ՌԴ-ի դեմ նախապատրաստվում են բիոլոգիական հարձակումներ, ի նկատի չուներ նաև այն բիոլաբորատորիաները, որոնց մասին ես նշեցի այս հոդվածի սկզբում։ Եվ արդյո՞ք չկա կապ այդ բիոլաբորատորիաների ու «Գարդասիլ» պատվաստանյութի ներդրամն գործընթացի միջև։

https://www.youtube.com/watch?v=PxGDo5s0__Y

Քանի որ Առողջապահության նախարարությունը չի կանգնեցնում այս հանցավոր գործընթացը, դեռ ավելին, ծրագրում է նորանոր պատվաստումներ ու պետական բյուջեի թալան, ապա հարկ եմ համարում փաստերը հանձնել հանրության ուշադրությանը։

Այսպես. բոլորս լավ հիշում ենք, որ 2017 թվականի նոյեմբերի 9-ին, կառավարության նիստի ժամանակ, Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ 2017թ-ի դեկտեմբերի 2-ից 13 տարեկան 16.000 աղջիկ երեխայի կատարվելու է պատվաստում «Գարդասիլ-4» պատվաստանյութով։ Ընդ որում պատվաստանյութը ձեռք է բերվելու «ԳԱՎԻ» հիմնադրամի միջոցով, 4,5 $/դեղաչափ արժեքով։ Միաժամանակ Լևոն Ալթունյանը չմոռացավ նշել, որ պատվաստանյութի շուկայական գինը կազմում է 100 $:

 

Չնայած հանրային մեծ դժգոհությանը` ձեռք բերվեց 32.400 դեղաչափ «Գարդասիլ-4», որի գումարային արժեքը կազմում է 145.800 $:

Ցանկանալով ճշտումներ կատարել «Գարդասիլ-4» պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ` ես հարցում հղեցի այդ ժամանակ առողջապահության նախարար աշխատող Լևոն Ալթունյանին, այն մասին, թե ինչու՞ է 100$ արժողությամբ պատվաստանյութը Հայաստանին տրամադրվում 4,5$-ով, արդյո՞ք կան խնդիրներ պատվաստանյութի պահպանման ժամկետի հետ կապված։

Իմ հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունը պարզաբանեց, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութը ձեռք է բերվել ոչ թե գնման գործընթացի միջոցով, այլ Հայաստանի Հանրապետությունն այն ստացել է նվեր «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից։ Շեշտվեց նաև, որ պատվաստանյութը ժամկետի մեջ է մինչև 12.10.2019թ [հավելված 1]:

Միաժամանակ, մեկ այլ տարօրինակ փաստի համաձայն, 2017թ-ի հունիսին «Գարդասիլ-4» պատվաստանյութի ներդրման համար Հայաստանը «ԳԱՎԻ» հիմնադրամից ստացել է 178.000 $: (https://armeniasputnik.am/armenia/20171128/9614099/armenia-papiloma-virusi-patvastum.html)։

Առայժմ մի կողմ թողնելով հարցի ֆինանսական կողմը` անդրադառնանք «Գարդասիլի» կիրառման ցուցումներին և Հայաստանում դրա ներդրման նպատակներին։

«Գարդասիլ-4» պատվաստանյութը ցուցված է 9-26տ իգական և 9-21տ արական սեռի անհատներին:

https://www.uptodate.com/contents/human-papillomavirus-vaccination

Հետազոտելով վիճակագրական վարչության տվյալները տեսնում ենք, որ յուրաքանչյուր տարիքային խմբում առկա է միջինում 36.000 մարդ։ Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Գարդասիլը պետք է կիրառվեր շուրջ 500.000 մարդու, որից իգական սեռի 306.000 ներկայացուցչի մոտ: https://www.armstat.am/am/?nid=12&id=19132&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC

Հայտարարված 16.000-ը կազմում է 306.000-ի 5,2%-ը, ինչը հանդիսանում է վիճակագրական ցուցանիշ` ԸՆՏՐԱՆՔ, և կիրառվում է հետազոտությունների ժամանակ։ Հետևաբար, մեր 16.000 աղջիկները կազմում են իրականացվող հետազոտության մի մասը, ավելի կոնկրետ` սուբյեկտը։

Առողջապահության նախարարությունն այդպես էլ անպատասխան թողեց իմ այն հարցը, թե ինչու ծրագրում ընդգրկված չէ արական սեռը, չէ՞ որ «Գարդասիլը» ցուցված է նաև նրանց։

Շուկայում առկա են նաև Գարդասիլ-9 և Ցերվարիքս պատվաստանյութերը, որոնք, ըստ գրականության տվյալների ավելի արդյունավետ ու անվտանգ են։

Հարցմանս մեջ տեղ էր գտել նաև այս հանգամանքը, թե ինչու՞ է ձեռք բերվել վատագույնը։ Պատասխանը պարզունակ էր և զավեշտալի. Գարդասիլ-4-ը եղել է նվեր և ընտրության հնարավորություն չի եղել [hավելված 1]:

Հիմա հարցնում եմ. եթե ձեզ թրիք նվիրեին, էլի էիք վերցնելու։

Ի՞նչ բարոյական արժեքներ ունեք դուք, որ ձեզ թույլ եք տալիս մեր աղջիկների վրա փորձարկել ամենավատ պատվաստանյութը։ Մի՞թե մեր երեխաները ձեզ համար այնքան անարժեք են, որ ինչ ձեզ տան, պատրաստ եք մեր սերնդի վրա կիրառել։ Արդյո՞ք «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից ձեզ տրամադրած 178.000$-ը վարձատրություն էր ձեր ստրկամտության ու հանցագործության համար։

Ի վերջո, հնարավոր չէ՞ արդյոք կանխել արգանդի պարանոցի քաղցկեղն առանց պատվաստանյութի։ Հարցի պատասխանը ստանալու համար անդրադառնանք Առողջապահության նախարարության 2014 և 2017թթ-ին հրապարակած ձեռնարկներին, որտեղ առողջապահության կարկառուն ու լուսաճակատ ներկայացուցիչներն արգանդի պարանոցի քաղցկեղը համարում են միակ քաղցկեղը, որը կարելի է կանխարգելել և բուժել։ Ընդ որում կարևորվում է սքրինինգային ծրագրերի պատշաճ կատարումը, որոնք թույլ են տալիս հիվանդության վաղ փուլում հայտնաբերել և բուժել ՄՊՎ-ը, դրա արդյունքում առաջացած գորտնուկները կամ քաղցկեղը։ Նշվում է, որ սքրինինգային ծրագրերն իրականացվում են 3 տարին մեկ անգամ։

Չեն մոռացել նաև հիշատակել, որ 20 տարեկանից ցածր կանանց մոտ արգանդի պարանոցի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում, իսկ դեպքերի շուրջ 70%-ը գրանցվում է 35 տարեկանից հետո։

Հետաքրքրական է նաև այն նշումը, որ ՄՊՎ վարակի ձեռքբերման և ինվազիվ քաղցկեղի առաջացման միջև ժամանակահատվածը սովորաբար 20 տարի է կամ ավելի երկար:

Ըստ «Մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումների 2017թ-ի ազգային ուղեցույցի» վարակը պահպանվում է կանանց օրգանիզմում և քրոնիկ վարակների միայն ցածր տոկոսը կարող է առաջացնել նախաքաղցկեղային վիճակ, որից ավելի քիչ տոկոսը՝ քաղցկեղ:

Միաժամանակ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) և ՀՀ ԱՆ տվյալներով ՄՊՎ վարակը 70-90% դեպքերում ինքնաբուժվում է 1-2 տարվա ընթացքում` առանց որևէ հետևանքի:

https://www.who.int/ru/news-room/fact-sheets/detail/human-papillomavirus-(hpv)-and-cervical-cancer

http://armvaccine.am/uploads/dzernark-2.pdf

Ըստ Լ. Ալթունյանի կողմից հաստատված «Մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումների 2017թ-ի ազգային ուղեցույցի», բնակչության շրջանում պապիլոմա վիրուսային գորտնուկների տարածվածության ցուցանիշը տատանվում է 0,15-0,18%-ի սահմաններում, որոնք, իհարկե, ժամանակակից բժշկական եղանակներով հնարավոր է լիովին բուժել։ Այս փուլում ձեռնարկված անհրաժեշտ ու պատշաճ սքրինինգային միջոցառումները գործնականում թույլ կտան կանխել քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերը։

Եթե ինչ-որ «մղձավանջով» պատկերացնենք, որ նշանառության տակ վերցված 16.000 հայ աղջիկ երեխան առանց պատվաստման մինչև 18 տարեկան հասակն ապրելու է անկանոն սեռական կյանքով և վարակվելու է ՄՊՎ-ով, ապա պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ 14.400-ն ինքնաբուժվելու են, 29 աղջկա մոտ առաջանալու է պապիլոմա վիրուսային գորտնուկ և միայն մի քանի աղջկա մոտ` արգանդի պարանոցի քաղցկեղ։

Համաձայնվեք, որ ենթադրյալ մի քանի քաղցկեղի դեպքը կանխելու համար սքրինինգային ծրագրեր իրականացնելու փոխարեն 16.000 աղջիկ երեխային կասկածելի, անորակ «նվեր»-ով պատվաստելը, մեղմ ասած, անխղճություն ու հանցանք է։

Ես բազմիցս անդրադարձել եմ վերոնշյալ փաստերին, նաև հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին որը սակայն, չնայած ներկայացված ապացույցների, մնացել է անհետևանք։

https://factor.am/29332.html

http://www.yerkirtsirani.am/myfiles/files/%D5%84.%D4%BD.pdf

Հիմա անցնեք ոչ պակաս հետաքրքիր և ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող մեկ այլ դրվագի։

Գարդասիլի շուրջ բարձրացված աղմուկին մասնակցում էին ոչ միայն մարդիկ, ովքեր ներկայացնում էին Գարդասիլի կիրառման անթույլատրելիությունը, այլև մարդիկ, ովքեր չխնայելով իրենց առողջությունը, նյարդերն ու բարոյական արժեհամակարգը, զբաղված էին Գարդասիլի գովերգով։ Այդ անձանց շարքերը համալրում են անձինք, ովքեր ունեն անմիջական եկամուտ, շահագրգռվածություն Գարդասիլի կիրառման դեպքում և բնակչության պոլիսեքսուալ ներկայացուցիչներ (հոմոսեքսուալ, զոոֆիլ, հերանտոֆիլ, չի բացառվում նաև պեդոֆիլ ու նեկրոֆիլ)։

«Գարդասիլի» մոլի երկրպագուն դուրս եկավ նաև առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը, ով այն օրերին հանդիսանում էր ՄԻԲՍ կենտրոնի տնօրենը։ Նա տարօրինակորեն ջանք չէր խնայում «Գարդասիլի» և Merck ընկերության գովերգման համար (https://iravunk.com/news/57373)։

Մենք ականատես եղանք, թե ինչպես էր պարոն Թորոսյանը պլանշետը ձեռքն առած գովաբանում Գարդասիլի «դրական» ու «ամենափրկիչ» ազդեցությունը մարդու առողջության վրա։ Ստեղծվում էր տպավորություն, որ մեր ժողովուրդը ողջ օրը զբաղված է անկանոն սեռական կյանքով, ու մեր ազգի փրկությունը Թորոսյանի գովաբանած «Գարդասիլն» է լինելու։

Մինչդեռ գովերգի «հովանավորը» պարզ էր ու բացահայտ։

Դեռևս 2018թ-ի փետրվարին պարոն Թորոսյանը բողոքում էր իր կազմակերպությանը պետ. պատվեր չտրամադրելու մասին։

https://med.news.am/arm/news/16969/sa-nman-e-arjamkan-orvan-mibs-bk-tnoreny-petpatveri-masin.html

Ըստ շրջանառվող լուրերի 2018թ-ին Արսեն Թորոսյանի ղեկավարած կազմակերպությունը ստացել է կլորիկ գումար, «Գարդասիլի» գովազդի դիմաց «Պետական պատվեր» գեղեցիկ մակնշմամբ։ 

Փաստորեն, գովազդային զեղումներից հետո Թորոսյանի երազանքը հնարավոր եղավ իրականություն դարձնել։

Պարո՛ն Թորոսյան, մի՞թե Ձեզ համար հայ երեխաների առողջությունն ու ապագան այդ գրոշներն արժեին։

Շարունակելով Արսեն Թորոսյանի թեման` նշեմ, որ իշխանափոխությունից հետո, երբ վերջինս նշանակվեց առողջապահության նախարար, ես հերթական հարցումն ուղարկեցի նրան` պարզելու համար, թե ի վերջո կատարվե՞լ է արդյոք «Գարդասիլ-4» պատվաստանյութի գնման գործընթաց, թե այն եղել է նվեր, ի՞նչ է ճակատագիր է ունեցել 32.400 դեղաչափի գնման համար նախատեսված 145.800$-ը։

 Պատասխանն ավելին էր, քան ես էի հարցրել [հավելված 2]:

Առողջապահության ներկայացուցիչը նշել էր, որ գնման գործընթաց չի իրականացվել, սակայն ծրագրվում է 2019 թ-ին գնել «Գարդասիլի» հերթական խմբաքանակը։

 Պարոն Թորոսյան, ինձ մոտ առաջացել են մի շարք հարցեր, որոնց ստիպված կլինեք պատասխանել։

  • Եթե տեղի է ունեցել հեղափոխություն և որոշողը ժողովուրդն է, ապա արդյոք հարցրե՞լ եք ժողովրդին, թե նա ցանկանում է կիրառել «Գարդասիլ» պատվաստանյութը։
  • 2018թ-ին ի վիճակի չեք եղել իրացնել «նվեր» ստացած Գարդասիլի ողջ խմբաքանակը, այլ հաջողել եք «սաղացնել» միայն շուրջ 2000 դեղաչափ։ Որտե՞ղ է մնացած 30.000 դեղաչափը։ Դուք չեք կարող պնդել, իբր ժամկետն անցել է և նվիրել եք, օրինակ, Անտարկտիդայի պինգվիններին, քանի-որ Ձեր իշխանավարումից առաջ ինձ արդեն պատասխանել են, որ այն ժամկետի մեջ է մինչև 2019թ-ի հոկտեմբերի 12-ը։
  • Եթե չեք կարողացել իրացնել ողջ խմբաքանակը, ապա ի՞նչ նպատակով եք ցանկանում պետական բյուջեից (հիշեցնեմ, որ դա ոչ թե ձեր անձնական, այլ բոլորիս համահավասար պատկանող դրամական միջոցներն են) դուրս գրել հսկայական գումարներ և «ձեռք բերել» նոր խմբաքանակ։

 Փորձելով եզրափակել այս ծավալուն թեման` հարկ եմ համարում վերադառնալ Լավրովի կողմից բարձրաձայնած Հայաստանի տարածքում գործող բիոլաբորատորիաներին։ Չենք կարող բացառել, որ «Գարդասիլը» հանդիսանում է այդ ողջ մախինայի մի փոքրիկ մասնիկը միայն։ Ես գտնում եմ, որ մեր ազգային անվտանգության ծառայությունները թալանչիներին բռնել - բաց թողնելու հետ զուգահեռ պետք է զբաղվեն նաև այս հարցի քննարկմամբ, բացահայտմամբ և բոլոր մեղավորների (անկախ սեռից, տարիքից, հիվանդությունների մասին տեղեկանքից ու զբաղեցրած պաշտոնից) հայտնաբերմամբ ու օրինական պատժի կիրառմամբ։

 



IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice