«Ինտերը» պատժվեց ֆանատների ռասիստական վանկարկումների համար
SPORTԻտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժել է Միլանի «Ինտերին» «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 18–րդ տուրի խաղում ֆանատների ռասիստական վանկարկումների համար, հաղորդում է Football Italia–ն։
«Ինտերը» երկու տնային հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների։
«Ինտերի» ֆանատները ռասիստական բնույթի վիրավորանքներ էին թույլ տվել «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիի հասցեին, որը վերջնամասում կարմիր քարտ էր ստացել։ «Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պահանջել էր դադարեցնել խաղը։ Մարզիչը խաղից հետո հայտարարել էր, որ Կուլիբալիի կարմիր քարտը պայմանավորված էր ֆանատների ազդեցության հետեւանքով նրա նյարդային վիճակով։
«Ինտերը» «Նապոլիին» հաղթել էր 1։0 հաշվով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



