Դմիտրի Պեսկովը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցությունների ակտիվացման մասին
INTERNATIONAL NEWSՀայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցություններն ակտիվանալու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այս հարցին երեկ անդրադարձ եղել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, որովհետև մինչև երեկ մենք չենք կարողացել արձանագրել ակտիվ բանակցություններ «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև»,- ասել է Պեսկովը:
ՌԻԱ նովոստի գործակալությունը նաև հայտնում է, որ Հայաստանին գազի մատակարարման հարցը Սանկտ Պետերբուրգում քննարկել են «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



