Թուրքիայում Ամանորին ընդառաջ ԻՊ անդամ լինելու կասկածանքով տասնյակ մարդիկ են ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում Ամանորին ընդառաջ հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար կասկածվող տասնյակ անձինք, այս մասին գրում է gazeteduvar.com.tr-ը:
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Անկարայի դատախազության որոշմամբ:
Հայտնի է, որ մայրաքաղաք Անկարայում ԻՊ-ի անդամ լինելու կասկածանքով ձերբակալվել է 64 մարդ, ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել նաև Սամսուն քաղաքում՝ ձերբակալելով 10 մարդու:
Ըստ աղբյուրի՝ Սամսունում ձերբակալվածներն Իրաքի քաղաքացիներ են: Մյուս ձերբակալվածների քաղաքացիության մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ին ԻՊ-ը ահաբեկչական հարձակում էր նախաձեռնել Ստամբուլի հայտնի «Ռեինա» ակումբում, ինչի հետևանքով զոհվել էր 39 մարդ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



