«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ վերնախավին հորդորել է Ամանորի տոներն անցկացնել Հայաստանում
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել եւ ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղեւորություններից։ Նրանք ետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, ապա տարեմուտը նշելու է կառավարական ամառանոցում՝ ընտանիքի հետ։ Նա թերեւս կարծում է, որ նորաթուխ իշխանությունը պետք է համեստ կենցաղի օրինակ ցույց տա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



