Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածների վիճակը ծանր է
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»գործակալությանն ասել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Ձյան հաստ շերտի տակից դուրս բերվածներից մեկը մահացել է հիվանդանոցում:
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ Մնոգովերշիննիյ գյուղում շահագործվող բաց լեռնահանքում: Գյուղում 3 ձնահյուս է տեղի ունեցել, որոնցից երկուսը ծածկել են մարդկանց, իսկ երրորդն արգելափակել է ճանապարհը: Ճշտված տվյալների համաձայն՝ ձնահյուսի տակ է մնացել 10 մարդ: Ութին արդեն գտել են, նրանցից մեկը՝ մահացած: Մյուսների վիճակը ծանր է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



