Մարկոս Պիզելի. Հպարտ ու երջանիկ եմ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար
SPORTԼրագրողների և ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին.
«Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու առթիվ:
Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմն, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս:
Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ:
Շնորհակալություն ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար:
Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթում, որ միշտ լինեն լավատես և մնան մեր կողքին: Կհանդիպենք արդեն մյուս տարի»,- ասել է Մարկոսը: