Ոստիկանները բացահայտել են ավտոտնակներից կատարված գողությունները
SOCIETYՀուլիսի 31-ին Դավիթաշենի 4-րդ թաղամասի ավտոտնակներից մարտկոցներ, գազի բալոն, ձայնարկիչ, պերֆերատոր ու էլեկտրական սղոցներ էին գողացել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների հետ, դեկտեմբերի 21-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու 1 հասցեից բերման են ենթարկել Շրջանային փողոցի բնակիչ Վոլոդյա Գ-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Unibank Became a Member of BAFT
3
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
4
Ucom Promotes Space Engineering Education
5
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025



