Հեռուստասերիալների հայտնի դերասանը Lexus-ը վարել է ոչ սթափ վիճակում
SOCIETYԵրեւանում, նոյեմբերի 11-ի կեսգիշերին ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են հեռուստասերիալների ճանաչված դերասան Նիկոլայ Եղիազարյանի Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի մեքենան եւ պարզել, որ նա ոչ սթափ վիճակում է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Նիկոլայ Եղիազարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության եւ պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած վիճակում), ինչի համար էլ նրա Lexus -ը տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Նախկինում եւս նրա մեքենան հանգրվանել է ՃՈ պահպանվող հատուկ տարածքում, երբ մեքենան վարել էր` չունենալով վարորդական իրավունք, իսկ Ծաղկաձորում էլ վթարի էր ենթարկվել:
Նշենք, որ Նիկոլայ Եղիազարյանը հանրությանն առավել հայտնի է որպես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ֆելո եւ «Շփացած խելագարներ» հեռուստասերիալի Պաշ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



