Կիպրոսի ափերի մոտ նավթատար լցանավ է այրվել
INTERNATIONAL NEWSԿիպրոսի ափերի մոտ այրվել է մալթայական ATHLOS նավթատար լցանավը, անձնակազմից 5 մարդ վիրավորվել է, հաղորդում է РИА Новости-ն:
Լցանավը ծով է դուրս եկել դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ ուղևորվելով դեպի Հունաստանի Ասպրոպիրգոս նավահանգիստ: Անձնակազմը բաղկացած է եղել 17 հոգուց, որոնցից 7-ը հույն են, 9-ը՝ հնդիկ և մեկը՝ վրացի:
Հայտնի է, որ տախտակամածին վտանգավոր բեռ չի եղել. այն բեռնաթափվել է Կիպրոսի Լարնակի նավահանգստում:
Անձնակազմի անդամներին փրկելու, հրդեհը մարելու և նավթի՝ դեպի ծով հնարավոր արտահոսքը կանխելու նպատակով դեպքի վայր են ժամանաել առափնյա հսկողության նավերը և հրշեջների թիմ:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Կրակը լիովին հսկողության տակ է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



