Փոքրիկ աղջիկը Սուրբ ծնունդն անցկացրել է անօթեւաններին նվերներ բաժանելով
SOCIETY6-ամյա աղջիկը Սուրբ ծնունդն անցկացրել է Գլազգոյի փողոցներում անօթեւաններին ապուր եւ նվերներ բաժանելով՝ տեղեկացնում է The Daily Mail-ը։
Փերլի Ռոուզ Մակգոուենը տոնից առաջ վերադառնում էր կինոյից, երբ փողոցում քնած մարդ տեսավ։ Հաջորդ օրը, նվերներ փաթեթավորելով, նա իր 57-ամյա Մարտին պապիկին խնդրեց օգնել իրեն պայուսակներում իրեր հավաքել անօթեւանների համար։
Նրա տատիկը ապուր եփեց, իսկ ընտանիքի մյուս անդամներն առաջարկեցին բուտերբրոդներ պատրաստել։ Անօթեւանների նվերների մեջ կային նաեւ չիպսեր, քաղցրավենիք, գուլպաներ եւ 20 ֆունտ սթեռլինգով ծրարներ։
Սկզբում ամբողջ ընտանիքը ավտոմեքենայով Գլազգոյի փողոցներում աղքատների էր փնտրում, այնուհետեւ որոշեցին որոնումները ոտքով շարունակել։ Աղջիկը պատմել է, որ նվեր ստացողներից մեկն անգամ հուզվել է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



