Ինքնաթիռի անսարքությո՞ւն, թե՞ ավիաընկերության խնդիրը Մոսկվայի հետ է. Գյումրի-Մոսկվա թռիչքը չեղարկվել է (լուսանկարներ, տեսանյութ)
SOCIETYԳյումրիի օդանավակայանում Գյումրի-Մոսկվա այսօրվա թռիչքը չեղարկվել է: Հստակ պատասխան դեռևս չեն տվել ուղևորներին: Ասել են, որ թռիչքը կուշանա մեկ ժամ, ուղևորների մի մասին նախ տարել են ինքնաթիռ, ապա հետ բերել շենք: Պարզվել է, որ ինքնաթիռը սարքին վիճակում չէ, իսկ խնդիրը կարգավորելու համար Երևանից մարդ պետք է հրավիրվի: Թե երբ կկարգավորվի խնդիրը պատասխանատուներից ոչ ոք հստակ պատասխան չի տալիս: Ընդհանուր հայտարարություն դեռևս չկա: Ուղևորների մի մասը հրաժարվում է թռիչքից, մյուս մասը նախընտրում է սպասել: Չհրաժարվողներին առաջարկում են թողնել հեռախոսահամարներ և գնալ, իսկ խնդրի կարգավորումից հետո կապ կհաստատեն իրենց հետ: Մարդկանց շրջանում նաև շշուկներ են տարածվում, որ խնդիրը ինքնաթիռի անսարքությունը չէ, այլ ավիաընկերությունը խնդիրներ ունի Մոսկվայի հետ:


1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



