Հովք գյուղի դիմացի անտառում եղնիկի ապօրինի որսի դեպք է գրանցվել
SOCIETYԴեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս «Գոշավան» կայարանի հարակից տարածքից ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 32-ամյա Վազգեն Գ.-ին:
Նրա մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, իսկ ուսապարկի մեջ սպանված եղնիկ:
Ըստ Վազգեն Գ.-ի բանավոր հայտարարության՝ եղնիկը որսացել է Հովք գյուղի դիմացի անտառում՝ իր մոտից հայտնաբերված ապօրինի պահվող հրացանով:
Հայտնաբերված որսը փաթեթավորվել և ուղարկվել է ՀՀ ԲՆ և ընդերքի տեսչական մարմին, իսկ հրացանը դատաձգաբանական փորձաքննության:
Նշանակվել են փորձաքննություններ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



