Վրաերթ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում. տուժածը հոսպիտալացվել է
SOCIETYԴեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհին, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կ. Շ.-ին (ծնված 1964 թ.):
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Կ. Շ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



