Խաղաղ օվկիանոսում մեքենաներ փոխադրող նավն այրվում է
INTERNATIONAL NEWSՃապոնիայից Հավայան կղզիներ ուղեւորվող մեքենաներ փոխադրող նավն այրվում է, անձնակազմը պատրաստվում է լքել այն: Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահակախմբին:
Պանամայի դրոշով Sincerity Ace նավը Հավայան Օախու կղզուց երկու հազար մղոն (ավելի քան 3,5 կմ) հեռավորության վրա է գտնվում:
Մոտ 200 մետր երկարությամբ նավի անձնակազմը կազմված է 21 նավատուց: Հաղորդվում է, որ նավաստիներից 4-ն արդեն տեղափոխվել են փրկարարական լաստանավ, մնացածը պայքարում են կրակի դեմ:
Sincerity Ace-ին օգնության է հասել ԱՄՆ առափնյա պահակախմբի HC-130 Hercules ինքնաթիռը, ինչպես նաեւ աղետի գոտում գտնվող կոմերցիոն նավերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



