2019-ի առաջին ժամերին վարչական պատասխանատվության է ենթարկվել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդ. ոստիկանություն
SOCIETYՀՀ ոստիկանության հասարակայնությսն հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2019–ի առաջին ժամերին ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդի։
Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։
Այս գիշեր՝ 2019 թ․ առաջին ժամերին, ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Մեկ անգամ եւս կոչ ենք անում խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



