Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Գործարարը կկարողանա հարկ վճարել առցանց` գրասնյակում նստած. բարելավում են հարկային վարչարարությունը

SOCIETY

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային վարչարարության արդիականացմանն ուղղված օրենքի նախագիծը, որը նախատեսում է մի շարք կարևոր փոփոխություններ հարկային օրենսդրությունում: «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի ն օրենքի նախագծին կողմ քվեարկեց 88, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 13 պատգամավոր:

Վերջնական արդյունքը, որին կառավարությունը  ցանկանում է հասնել նախաձեռնության ընդունմամբ, հետևյալն է՝ հարկ վճարողը պետք է հնարավորություն ունենա առցանց եղանակով ցանկացած պահի տեսնել իր հարկային պարտավորությունները ըստ հարկատեսակների, կատարած վճարումների և ցանկացած պահի, իր գրասենյակում նստած, հնարավորություն ունենա տեսնել իր միջոցների շարժը: Այս պահին նման հնարավորություն չկա, քանի որ համապատասխան իրավական, տեխնիկական և օրենսդրական լուծումներով հարկային համակարգը միայն հարկային ծառայողներին է հնարավորություն տալիս տեսնել հ արկ վճարողների հարկային պարտավորությունները: Մուտքագրումները որոշ դեպքերում դեռևս կատարվում են հարկային ծառայողների միջամտությամբ, մինչդեռ այս նախաձեռնությունը նախատեսում է համակարգի ամբողջական ավտոմատացում, իսկ օրենսդրական, իրավական լուծումներն ուղղված են նրան, որպեսզի մարդկային գործոնի միջամտությունը բացառվի հարկային պարտավորությունների հավաքագրման առումով:

Ներկայումս կան 50-ից ավել հաշիվներ, որոնք հաշվառում են հարկ վճարողների պարտավորությունները: Այդ հաշիվները բաժանվում են ենթահաշիվների՝ ըստ հարկատեսակների և կազմակերպաիրավական տեսակների: Կառավարությունն առաջարկում է վերացնել այդ 50-ից ավել հաշիվները և ունենալ մեկ միասնական հաշվի: Սա նշանակում է, որ վերանում է սխալվելու հավանականությունը, որովհետև լինում են իրավիճակներ, երբ տնտեսավարողները մեկ հաշվի վրա վճարում են կատարում, բայց պարզվում է, որ այդ հաշվեհամարին կատարած վճարումը սխալ էր, քանի որ նա պարտավորություն ուներ մեկ այլ հարկատես ակի գծով, որին համապատասխան գումար չէր փոխանցվել: Իսկ դրանից հետո սկսվում է հարկատուների և հարկային մարմինների համար ժամանակատար մի գործընթաց:

Եթե միասնական հաշվում եղավ գումար, հարկ վճարողը ներկայացրեց հարկային հաշվարկը, այդ գումարից կկատարվի մարում: Չեղավ գումար, հարկ վճարողը ներկայացրեց հարկային հաշվարկը, մարում կկատարվի այն դեպքում, երբ այդ հաշվին կլինի համապատասխան գումար: Արմատական փոփոխություններից մեկը կայանում է նրանում, որ, ի տարբերություն ներկայումս տարբեր հարկատեսակների հաշիվներին մուտքագրվող գումարների, որոնք համարվում են հարկային եկամուտներ, այս հաշվի վրա եղած գումարները չեն համարվում հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային հաշ վարկը և չի արտացոլել իր պարտավորությունների գումարը: Սա նշանակում է, որ կառավարությունն  արմատապես վերացնում  է  գերավճարներ կուտակելու հնարավորությունը: Այսինքն՝ հարկային ծառայողների՝ տնտեսավարողներից ավելի գումարներ պահանջելու մոտիվացիան ամբողջապես վերանում է:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards