Մեսսին՝ Եվրոպայի 2018 թվականի լավագույն ռմբարկու
SPORTԼիոնել Մեսսին հաղթել է Կրիշտիանու Ռոնալդուի և Ռոբերտ Լևանդովսկիի հետ մրցակցությունում և դարձել Եվրոպայի 2018 թվականի լավագույն ռմբարկու: Տեղեկացնում է UEFA-ի պաշտոնական կայքը:
Արգենտինացին դարձել է 51 գոլի հեղինակ՝ 54 խաղում: Երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, ով 53 խաղում իր հաշվին է գրանցել 49 գոլ:
Եռյակը եզրափակում է Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ հարձակվողը 56 խաղ է անցկացրել՝ դառնալով 46 գոլի հեղինակ:
Մեսսին 50 և ավելի գոլ է խփում վերջին 9 մրցաշրջաններից 8-ում:
Նախորդ տարի լավագույն ռմբարկու էր ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ով 52 խաղ էր անցկացրել ու դարձել 56 գոլի հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



