Գյումրիում ճայթուկներից այրվել են քաղաքացու դեմքը, իսկ 18-ամյա երիտասարդը դաստակի լուրջ վնասվածքով տեղափոխվել է Երեւան
SOCIETYԱմանորի գիշերը Գյումրիում մի քանի արտակարգ դեպ է գրանցվել՝ կապված ճայթռուկների ու հրավառությունների օգտագործման հետ։ «Գյումրի» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ 3-4 դեպք է գրանցվել, որոնցից մեկի դեպքում վնասվել է 18-ամյա Վոլոդյա Գ.-ի դաստակը։ Մասնավորապես, լրջորեն վնասվել են մատները, այրվել է աջ դաստակը։ Նրան տեղափոխել են Երեւան։
Հերթապահ բժիշկ Հրանտ Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքերից մեկի դեպքում վնասվել է քաղաքացու դեմքն ու հոնքը։ Մյուս դեպքերն ավելի թեթեւ են եղել եւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածները տուն են գնացել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



