Հայաստան ժամանածների թիվը մեկնածների թվից 20 հազարով շատ է եղել, կանխատեսվածից կրկնակի ավելի. Ն. Փաշինյան
SOCIETYՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ անցյալ տարվա ընթացքում Հայաստան ժամանողների թիվը գերազանցել է մեկնածների թվին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։
Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից:
Նախորդ տարվա ցուցանիշը - 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից:
Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



