Արսենալը տարին սկսեց Ֆուլհեմի նկատմամբ հաղթանակով
SPORTԱնգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Արսենալն» այսօր հյուրընկալեց «Ֆուլհեմին» և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։
Ունայ Էմերիի սաներից մեկական գոլով աչքի ընկան Գրանիտ Ջական, Ալեքսանդր Լակազետը, Աարոն Ռեմսին և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Աբուբակար Կամարան։
Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ֆուլհեմը» մնաց 14 միավորով 19-րդ տեղում։
Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ոտնաթաթի վնասվածքից և հայտավորված չէր խաղին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



