27-ամյա երիտասարդի սպանության գործով կա մեղադրյալ. հայտարարվել է հետախուզում
SOCIETYՏավուշի մարզում դեկտեմբերի 31-ին 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է: Այս մասին NEWS.am-ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործով կա մեղադրյալ, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումն ու հայտարարվել է հետախուզում»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Պարզվել է, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գեւորգյանն էր, որը մահացու հրազենային վնասվածքն ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



