«Նոր նշաձող եմ վերցնում». Արմեն Փամբուխչյանը կվերցնի պատգամավորական մանդատը
POLITICSՏրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը որոշել է վերցնել պատգամավորական մանդատը: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրողներ, որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել նորընտիր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր:
Գործադիրում իմ աշխատանքը նույնքան մարտահրավերային էր, ինչքան օրենսդիրում: Իմ էությամբ ես կատարող եմ, այսինքն՝ գործադիր, բայց վերցնում եմ նոր նշաձող՝ օրենսդիր, անելիքներս ինչպես միշտ շատ են, տեսլականս անծայրածիր՝ Տիեզերքի սահմանների չափ, ես կլինեմ բոլորիդ պատգամավորն ու ձեր ձայնի խոսափողը ՀՀ բարձրագույն ամբիոնում:
Հ.Գ. վերադարձս գործադիր չի բացառվում»,- գրել է փոխնախարարը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



