ԵՄ-ն Վաշինգտոնին թույլ չի տա որոշել Իրանի հետ առեւտրային քաղաքականությունը․ Մոգերինի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը չի կարող քաղաքականություն թելադրել Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ հավելելով, որ ԵՄ երկրները Վաշինգտոնին թույլ չեն տա որոշել Իրանի հետ առեւտրային քաղաքականությունը՝ տեղեկացնում է Tasnim-ը։
«Մենք եվրոպացիներս չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ արտասահմանյան տերությունը, նույնիսկ մեր ամենամոտ բարեկամն ու դաշնակիցը, որոշումներ ընդունի ուրիշ երկրի հետ մեր օրինական առեւտրի վերաբերյալ։ Սա ինքնիշխանության հիմնական բաղադրիչն է, եւ շատ բնական է, որ սա ոչ միայն Եվրոպայի, այլեւ մյուս համաշխարհային երկրների տեսակետն է»,- հայտարարել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



