Իսրայելում արգելել են օգտվել մարմնավաճառների ծառայություններից
INTERNATIONAL NEWSԻսրայելի խորհրդարանը երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատել է սեքս ծառայություններ ձեռքբերելու արգելքի մասին օրինագիծը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մարմնավաճառների ծառայություններից օգտվելն արգելելուց բացի, օրինագիծը երկրի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար պատիժներ է նախատեսում այն վայրում լինելու համար, որտեղ մատուցվում են նմանատիպ ծառայություններ: Միևնույն ժամանակ ոչ մի պատիժ չի սահմանվում մարմնավաճառների համար:
Օրենքը տուգանք է նախատեսում 2000 շեկելի չափով առաջին անգամվա համար, իսկ կրկնելու դեպքում՝ 4000 շեկել:
Առանձին դեպքերում իրավախախտումը կարող է քրեական հանցագործություն ճանաչվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



