Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


«20 հազարն ընդհանուր ուղևորահոսքն է. վերջնական թիվը ցույց է տալու ԱՎԾ-ն». ժողովրդագրագետը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվային տվյալների մասին

SOCIETY

«20 հազարն ընդհանուր ուղևորահոսքն է: Այնտեղ երկու ցուցիչ կա՝ ՀՀ անձնագրերով մուտք և ելք. դրանց մեջ մտնում են նաև զբոսաշրջիկները: Բայց հայկական անձնագրերով մուտք ու ելքերի ցուցանիշը դեռ չի հրապարակվել»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գործոնների արդյունքում է ստացվել այնպես, որ ՀՀ ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713, ինչի մասին գրառում էր կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես պատասխանեց ժողովրդագրագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը: Նա մանրամասնեց, որ բնակչության թվաքանակը, միգրացիոն իսկական սալդոն որոշում է, թե արդյոք Հայաստանում քանի հոգի է գրանցվել մշտական բնակության և դուրս եկել գրանցումից: Այդ թվերը վերջնական տալիս է ԱՎԾ անձնագրերի և վիզաների  վարչությունը: Реклама 41 Արտակ Մարկոսյանը նշեց, թե 2008-2017 թվականներին արտագաղթն աճել էր, բացասական սալդոն 23000-48 հազար էր, իսկ վերջին տարվա ընթացքում արտագաղթի անկում էր նկատվում. «2013 թվականից ազգային վիճակագրական ծառայությունը փոխեց մեթոդաբանությունը և պետական մակարդակով սկսեցին գրանցել, որ մեր բնակչության թվաքանակը սկսում է նվազել: 2013-ից էլ սկսեցին հաշվի առնել միայն միգրացիայի սալդոն, և այդ հաշվարկում մեր բնակչության մշտական թիվը սկսեց պակասել. «Շատ մեծ էր արտագաղթը 2008-ին, 2017-ին: Բայց 2017-ին 2016-ի համեմատ ուղևորահոսքի՝ արդեն մոտ 40 տոկոսի անկում էր գրանցվել: Եվ նույնիսկ, երբ խոսում են, թե 2004-2006 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, միգրացիոն սալդոն դրական է եղել, դա սուտ է: Նման բան չի եղել, ըստ  վիզաների և անձնագրերի վարչության տվյալների՝ մենք ունեցել ենք բացասական միգրացիոն սալդո»: Արտակ Մարկոսյանն ասաց, երբ տարին ամփոփվի, և ԱՎԾ-ի անձնագրերի ու վիզաների վարչությունն ամփոփի անձնագրային տվյալները, թե արդյոք  քանի հոգի է ՀՀ-ում գրանցվել և քանի հոգի մեկնել, այդ տարբերությունը լինի դրական, և ԱՎԾ-ն հաշվի, թե բնական աճի  և միգրացիոն սալդոյի հաշվին մենք ինչքան ենք աճել, այդ ժամանակ պարզ կլինի պաշտոնական թիվը և կերևա՝ արդյոք մենք ունենք բնակչության աճ, թե՝ ոչ: Բնակչության աճի միտումների մասին ժողովրդագրագետն ասաց. «Մենք վերջին 15-20 տարում բնակչության աճ չենք ունեցել: Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, մեզ մոտ քանի որ միգրացիոն սալդոն բացասական է եղել, մեզ մոտ միշտ բնակչության թվաքանակը պակասել է: Այդ 20 հազարն ընդհանուր ուղևորահոսքն է: Բայց ընդհանրապես պետք է դրա վրա արդեն չհիմնվել: Այստեղ մեթոդաբանական փոփոխություն է պետք իրականացնել, քանի որ ԱՎԾ-ի վերջնական տվյալները  վիզաների և անձնագրերի վարչության տվյալներն են: Դա ցույց է տալիս, թե ինչքան գնացին, եկան: Վերջնական թիվը ցույց է տալու ԱՎԾ-ն, երբ բնական աճի և միգրացիոն սալդոյի տարբերությունը կհաշվի և կարձանագրի, որ մեզ մոտ տեղի է ունեցել մշտական բնակչության թվաքանակի աճ, այդ ժամանակ կարող ենք ասել, որ ունենք բնակչության ընդհանուր թվաքանակի հավելաճ»: Արտակ Մարկոսյանն ասաց, որ արդեն մեր երկրում արտագաղթող էլ չի մնացել, քանի որ 27 տարի մեզ մոտ արտագաղթ է տեղի ունեցել. «Էս երկրում արդեն գնացող էլ չի մնացել: Այսպես թե այնպես նվազելու էր արտագաղթը, հեղափոխությունը եղավ, մի քիչ մարդկանց տրամադրություններն ավելի շուտ փոխեց»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/01/03/1006751/ 

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program