Երեւանում «Դերժավա» ՍՊԸ-ի 29-ամյա մենեջերը վրաերթի է ենթարկել երեխաների. նրանք քույր ու եղբայր են
SOCIETYԵրեւանում, հունվարի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ 29-ամյա Գեորգի Ս.-ն իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչներ, 12-ամյա Գրիգոր Ա.-ին եւ 13-ամյա Կարինե Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները քույր եւ եղբայր են, իսկ վարորդը աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



