Պայթուցիկ սարքի հետքեր չկան. ՌԴ Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Մագնիտոգորսկում շենքի փլուզման միջադեպի վերաբերյալ հետաքննությունից
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Մագնիտոգորսկ քաղաքի շենքերից մեկի փլուզման միջադեպի վերաբերյալ հետաքննությունից:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, մասնագետները դեպքի վայրում պայթուցիկ սարքերի հետքեր չեն հայտնաբերել: Այսպիսով՝ շարունակում է առավել հավանական մնալ կենցաղային գազի պայթյունի վարկածը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հերքել էր ահաբեկչության մասին վարկածի առկայությունը՝ պատասխանելով մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրերին:
Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով մահավել է 39 մարդ, այսօր քաղաքում մեկնարկել են փլուզման հետևանքով զոհվածների վերջին հրաժեշտի արարողությունները:
Նախօրեին Մագնիտոգորսկ է ժամանել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հանդիպել է տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



