Մոուրինյուն կարող է գլխավորել Բենֆիկան
SPORTՊորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն, որը վերջերս հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից», կարիերան կարող է շարունակել հայրենիքում, հայտնում է Record-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մոուրինյուին գլխավոր մարզչի դերում է ցանկանում տեսնել «Բենֆիկան»:
Ավելի վաղ լիսաբոնյան ակումբի ղեկավարությունը հեռացրել էր Ռույ Վիտորիային՝ ընթացիկ մրցաշրջանում գրանցած անբավարար արդյունքների խպատճառով:
Մոուրինյուն 2016 թվականի ամռանն է գլխավորել ՄՅՈւ-ն և 2,5 տարվա ընթացքում մանկունիացիների հետ 3 տիտղոս է նվաճել: Նախկինում նա աշխատել է նաև «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում» և Մադրիդի «Ռեալում»:
Ընթացիկ առաջնության 15 տուրից հետո «Բենֆիկան» Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 32 միավոր: Ավելի շատ միավորներ ունեն «Բրագան» (33), «Սպորտինգը» (34) և «Պորտուն» (39):