Շտապօգնության մեքենան բախվել է գազատար խողովակին․ վարորդն ու 2 բուժաշխատող հոսպիտալացվել են
SOCIETYԱյսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 13:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաշխիչ գազախողովակին: Վթարի հետևանքով վարորդն ու երկու բուժաշխատող տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen մակնիշի մեկ այլ մեքենա հազիվ է խուսափել շտապօգնության ավտոմեքենայի հետ բախումից:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



